IFB # 131118-02՝ Նախամրցութային հանդիպման պարզաբանումներ

ԳԱՏՕ ծրագրի կողմից ս.թ. նոյեմբերի 13-ին հայտարարված IFB # 131118-02  «Շինարարություն և նյութերի մատակարարում Եղեգնուտ գյուղի  ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում» հայտի նախամրցութային հանդիպման պարզաբանումները սույն հղումով. Questions_Yeghegnut_tender

 

 

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ) Շինարարություն և նյութերի մատակարարում Եղեգնուտ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում

ՀՆՀ-ի համարը՝ IFB # 131118-02

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, ներառյալ՝ պահանջվող բոլոր խողովակ­ների, պոմպերի, նյութերի, սարքավորումների մատակարարման և տեղակայման համար:

ՀՆՀ-ի ամբողջական տարբերակը, ջրային համակարգի նախագծային գծագրերն ու ծավալաթերթը սույն հղմամբ՝

IFB_Yeghegnut_construction_arm

Design_Yeghegnut

Tsavalatert_Yeghegnut

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի նոյեմբերի 27-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: 2018թ.-ի նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, ԳԱՏՕ ծրագրի գրասենյակում տեղի կունենա հետաքրքրված հայտատուների հետ նախամրցութային հանդիպում՝ հայտատուների հար­ցերին պատասխանելու և հայտի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:

 

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)` Շինարարություն և նյութերի մատակարարում Առատաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում

ՀՆՀ-ի համարը՝ IFB # 131118-01  

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, ներառյալ՝ պահանջվող բոլոր խողովակ­ների, պոմպերի, նյութերի, սարքավորումների մատակարարման և տեղակայման համար:

ՀՆՀ-ի ամբողջական տարբերակը, ջրային համակարգի նախագծային գծագրերն ու ծավալաթերթը սույն հղմամբ՝

IFB_Aratashen_construction_arm

Design_Aratashen

Tsavalatert_Aratashen

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի նոյեմբերի 27-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: 2018թ.-ի նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, ԳԱՏՕ ծրագրի գրասենյակում տեղի կունենա հետաքրքրված հայտատուների հետ նախամրցութային հանդիպում՝ հայտատուների հար­ցերին պատասխանելու և հայտի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Սայաթ-Նովա գյուղում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Սայաթ-Նովա համայնքի բնակիչների հետ միասին, ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և այլ հյուրեր:

ԱՄՆ ՄԶԳ-ի ուսումնասիրությունները վկայում են, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազումը վտանգում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսը: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերօգտագործման հետևանքով տարածաշրջանի ավելի քան 30 համայնքներ մնացել են առանց խմելու և ոռոգման ջրի: Ոռոգման ջրի պակասը բացասաբար է ազդում ինչպես  ֆերմերային տնտեսությունների, այնպես էլ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա՝ մեծացնելով բնակչության արտահոսքը գյուղերից:

2017 թ. դեկտեմբերին ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի, ՀՕՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի և Սայաթ Նովա համայնքի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր համայնքում ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման նպատակով:

Համայնքային հողատարածքների 60 հեկտարի ոռոգումն իրականացվելու է Մասիս-Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերով, որոնք նախկինում թափվում էին դրենաժային համակարգ: Նոր համակարգի շնորհիվ ոռոգումը կլինի ավելի մատչելի, իսկ ստորերկրյա ջրերի օգտագործումն ավելի արդյունավետ: Համայնքի և ձկնաբուծարանի միջև համագործակցության արդյունքում կառուցվել է նոր պոմպակայան ձկնային տնտեսության տարածքում, տեղադրվել է ոռոգման նոր համակարգ ավելի դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով: Ջրի որակի ստուգումները ցույց են տվել, որ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը կարող են օգտագործվել մշակաբույսերի աճեցման համար: «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացրել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ողջույնի խոսքում նշեց. «Ջրի սակավությունը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանի գյուղատնտեսական ոլորտի վրա: Համայնքի բնակիչները կարող են հպարտանալ նրանով, որ Սայաթ-Նովան առաջիններից մեկն է կիրառել ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու առաջադեմ պրակտիկան: Ծրագրի շնորհիվ ձկնաբուծարանի կողմից արտեզյան ջրերի օգտագործումը կլինի ավելի արդյունավետ, իսկ համայնքը ոռոգման համար լրացուցիչ ջրառ իրականացնելու կարիք այլևս չի ունենա: Ծրագիրը կկանխի հողերի դեգրադացիան և կնպաստի էլեկտրաէներգիայի խնայողությանը»:

Պոմպակայանի բացումից հետո ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հյուրերի հետ միասին շրջայց կատարեցին դաշտերով՝ տեսնելու ոռոգման նոր համակարգը և հանդիպելու հողատերերին:

Ներկա պահին 252 մարդ 98 տնային տնտեսություններից կօգտվի շուրջ 15 տարի անմշակ մնացած իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորությունից: Ամբողջ հզորությամբ գործածելու դեպքում համակարգը հնարավորություն է տալիս ոռոգել մինչ 190 հեկտար հողատարածք՝ ի շահ համայնքի 2400 բնակիչների:

Հայանիստից հետո Սայաթ-Նովան երկրորդ համայնքն է, որտեղ ԱՄՆ ՄԶԳ-ն իր գործընկերների հետ համատեղ իրականացրել է այլընտրանքային, բնապահպանական տեսանկյունից անվտանգ ծրագիր՝ տրամադրելով լուծումներ ոռոգման նպատակով ձկնաբուծարանի հետադարձ ջրերի երկրորդային օգտագործման համար: Նմանատիպ ծրագրեր կարող են արդյունավետ կերպով իրականացվել նաև մարզի մյուս համայնքներում՝ որոշ չափով լուծելով Արարատյան դաշտի ոռոգման ջրի սակավության խնդիրը:

« of 2 »

 

Հայտ ներկայացնելու հրավեր` ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերում և խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերում և խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ

Սիփանիկի արտեզյան հորի օպտիմիզացիայի և ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում

ՀՆՀ-ի համարը՝ IFB # 170818-02

«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր պոլիէթիլենային խողովակների, կցամասերի ձեռքբերման, պոլիէթիլենային խողովակների եռակցման և խողովակաշարի մոնտաժման աշխատանքների իրականացման համար՝ Սիփանիկ գյուղում արտեզյան հորի օպտիմիզացիայի և ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում:

Հայտերի ներկայացման ուղեցույցը և ընթացակարգը կից փաստաթղթում՝ Sipanik_pipes_IFB_arm

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի օգոստոսի 31-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Հայտա­տուները պետք է հայերենով գրված իրենց հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնեն ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:

Հայտ ներկայացնելու հրավեր. Սիփանիկ համայնքում ոռոգման հորի վերանորոգման և փականային հանգույցի կառուցման համար

ՀՆՀ`  170818-01 

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտա­գործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Սիփանիկ համայնքում գտնվող ինքնաբուխ ոռոգման հորի վերանորոգման և հորին կից բաշխիչ փականային հանգույցի կառուցման համար:

Հայտին առնչվող տեխնիկական մանրամասները՝ ուղեցույցը և ընթացակարգը, կից ներկայացված փաստաթղթում՝ Sipanik_well_arm

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի օգոստոսի 31-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Հայտա­տուները պետք է հայերենով գրված իրենց հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնեն ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:     

 

ՀՆՀ # 010818-01. Նախամրցութային հանդիպման պարզաբանումներ

ՀՆՀ # 010818-01. Նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում Եղեգնուտ և Առատաշեն գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակներում անցկացված նախամրցութային հադնիպման հարցերի պարզաբանումները կից փաստաթղթում` Questions_Yeghegnut_Aratashen_ design_tender

 

 

Հայտ ներկայացնելու հրավեր` Ինժեներական նախագծերի պատրաստում և շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում

«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության»

(ԳԱՏՕ) ծրագիր

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

 ԳԱՏՕ ծրագրի իրականացնող ME&A ընկերությունը հրավիրում է հետաքրքրված ընկերություններին ներկայացնել հայտեր՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ և Առատաշեն գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրերիի իրականացման նպատակով ինժեներական նախագծերի պատրաստման և շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի օգոստոսի 16-ը,  ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց Տեխնիկական առաջարկի և Գնառաջարկի  տպագիր տարբերակը մեկ օրինակից հայերեն լեզվով ներկայացնեն ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով: Հայտերի ներկայացման ուղեցույցը և ընթացակարգը կից փաստաթղթում՝ Yeghegnut_Aratashen_design_RFP_ARM

Համագործակցության հուշագիր ԳԱՏՕ ծրագրի և Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի միջև

Հուլիսի 11-ին ԳԱՏՕ ծրագիրը և Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը կնքեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է  համատեղ գործողությունների իրականացման միջոցով նպաստել կայուն էներգիայի աղբյուրների օգտագործումը Հայաստանում: Հիմնադրամը տեխնիկական աջակցություն կտրամադրի ԳԱՏՕ-ի կողմից նախաձեռնվող և ֆինանսավորվող պիլոտային ծրագրերի շահառուներին՝ Արարատյան դաշտի համայնքների և ձկնաբուծարանների կողմից արևային տեխնոլոգիաների կիրառման խթանման նպատակով:

 

Կայուն հողագործության դասընթաց ֆերմերների համար

Հուլիսի 10-ին, ԳԱՏՕ ծրագրի կողմից Հայանիստ համայնքի ոռոգման ծրագրի շահառուների համար կազմակերպվեց դասընթաց՝ «Կայուն հողագործությունը Արարատյան դաշտում» թեմայով: Դասընթացի նպատակն էր բարելավել ֆերմերների գիտելիքները մշակաբույսերի աճեցման և ոռոգման մեթոդների, թունաքիմիկատների անվտանգ օգտագործման, բույսերի սննդառության, բույսերը վնասող տարածված վնասատուների և հիվանդությունների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ ներկայացվեցին ոռոգման ժամանակակից ձևերը և Սայաթ-Նովա համայնքում նախընտրելի կուլտուրաները, մասնավորապես՝ բարձրարժեք մշակաբույսերը և դրանց սեզոնային պահանջարկը, որոնց մշակումը կարող է ավելի եկամտաբեր լինել ֆերմերների համար:

Դասընթացն անցկացվեց Դարակերտում գտնվող CARD-ի Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում, որտեղ դասընթացի բուն թեմաներից բացի, CARD-ի մասնագետները ներկայացրեցին ֆերմերներին առաջարկվող իրենց ծառայությունները՝ ժամանակակից գործիքներն ու մեքենաները, վարձակալման (լիզինգ) պայմանները, խորհրդատվական ծառայությունները, սերմերն ու պարարտանյութերը: