ՋՌԿԳ մասնագետները մասնակցեցին ԳԱՏՕ ծրագրի դասընթացին

Ապրիլի 19-ին ավարտվեց ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպված Երկրատեղեկատվական համակարգերի օգտագործմամբ քարտեզագրման դասընթացը, որը նախատեսված էր ՀՀ բնապահպա­նու­թյան նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ)  աշխատակիցների համար։ Դասընթացի նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները Երկրատեղեկատվական համակարգերի գործնական կիրառման,
մասնավորապես՝ տվյալների հիման վրա թեմատիկ քարտեզների կազմման և արտահանման, վիճակագրական տվյալների ստացման, տվյալների արտահանման ուղղությամբ և այլն։

Հաջողված համագործակցություն ԳԱՏՕ և «Ֆերմերից ֆերմերին» ծրագրերի միջև

Ջեքսոնվիլ համալսարանի Ծովային գիտահետազոտական ինստիտուտի դոկտոր, գիտահետազոտողի օգնական, միջազգային փորձագետ Ջերարդ Պինտոն փետրվարի 20-ից մինչև մարտի 4-ը խորհրդատվություն տրամադրեց Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնին (ԱՏՓԿ)։ Վերջինս պիլոտային ծրագիր է, որն իրականացվել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից «Արմավիրի ֆերմեր» ձկնաբուծարանի հետ համատեղ։ Փորձագետի այցելությունը կազմակերպեց ԱՄՆ ՄԶԳ Ջոն Օգոնովսկու և Դուգլաս Բերեթորի անվան «Ֆերմերից Ֆերմերին» ծրագիրը, որով մեկնարկեց ԳԱՏՕ ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը։

ԱՏՓԿ-ի ծրագիրն իրականացվում է Արմավիրի մասնավոր ձկնաբուծարանի հետ համատեղ։ Կենտրոնը փորձարարական բազա է տարբեր ակվակուլտուրայի տեխնոլոգիաները, մեթոդները փոքր մասշտաբներով փորձարկելու, արդյունավետությունը ստուգելու և ցուցադրելու համար։ Հաջողման դեպքում այն կկիրառվի նաև այլ ձկնաբուծական տնտեսություններում։ ԱՏՓԿ-ում կփորձարկվեն հետևյալ մեթոդները՝ ջրի ռեցիրկուլյացիա, աերոլիֆտինգ, ջրի կենսաբանական մաքրում, բիոֆիլտրում, ակվապոնիկա և այլն։ Բացի թառափից ձկնաբուծարանը նաև նախատեսում է աճեցնել ավստրալիական խեցգետին, որը լայն տարածում է գտել տարբեր երկրների ջրային տնտեսություններում։  

Ջերարդ Պինտոն, որն ունի զգալի փորձ ավստրալիական խեցգետնի աճեցման բնագավառում, աշխատանքային քննարկումներ ունեցավ ձկնաբուծական տնտեսության և ԳԱՏՕ ծրագրի մասնագետների հետ՝ ներկայացնելով լավագույն փորձը և առաջարկելով մատչելի լուծումներ գոյություն ունեցող տեխնիկական հնարավորությունների զարգացման և տնտեսության կայունության ապահովման համար։ Կիրառելով ակվակուլտուրայի բնագավառի սեփական փորձը՝ փորձագետն ընդլայնեց խեցգետնի աճեցման ձեռնարկը, որն ի սկզբանե պատրաստվել էր ԳԱՏՕ ծրագրի համար «Դեպի Հայք»-ի (Birthright Armenia) կամավոր Թալին Բաղդասարյանի կողմից։ Ձեռնարկը կտրամադրվի ԱՏՓԿ-ին և այլ շահագրգիռ ձկնաբուծարաններին։ Հայաստանում կատարած իր առաջին կամավորական աշխատանքի ավարտին Ջերարդ Պինտոն նշեց, որ ԱՏՓԿ-ն գերազանց հնարավորություն է ստեղծում հետազոտական աշխատանքների կատարման և ակվակուլտուրայի բազմապիսի տեխնոլոգիաների փորձարկման համար։ 

ԱՄՆ ՄԶԳ տարբեր ծրագրերի միջև համագործակցությունը դրական է անդրադառնում ծրագրերի և նրանց շահառուների վրա։ ԳԱՏՕ ծրագիրը ձգտում է համագործակցել տարբեր կազմակերպությունների, դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ՝ լրացուցիչ միջոցներ ներգրավելու և մասնագիտական փորձ ստանալու նպատակով։ 

ՀՆՀ # 210219-01` նախամրցութային պարզաբանումներ


ԳԱՏՕ ծրագրի կողմից հայտարարված ՀՆՀ # 210219-01՝ «Ինժեներական նախագծի պատրաստում Վեդի քաղաքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում» ս․թ․ փետրվարի 28-ին անցկացված նախամրցութային հանդիպման պարզաբանումները կից փաստաթղթում`

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ) Ինժեներական նախագծի պատրաստում Վեդի քաղաքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում

ՀՆՀ # 210219-01

«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի իրականացնող  ME&A ընկերությունը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Վեդի քաղաքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում ինժեներական նախագծի, ծավալաթերթի և ծախսերի նախահաշվի պատրաստման համար:

Հայտերի ներկայացման ուղեցույցը և ընթացակարգը կից փաստաթղթում՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի մարտի 7-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց Տեխնիկական առաջարկի և Գնառաջարկի տպագիր տարբերակը մեկ օրինակից հայերեն լեզվով ներկայացնեն ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:

Աջակցություն կառավարությանը գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման գործում

Փետրվարի 15-ին ԳԱՏՕ ծրագրի գրասենյակում տեղի ունեցավ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման աշխատանքային խնբի անդամների առաջին հանդիպումը։ Մեթոդի մշակման աշխատանքները համակարգվում են ԳԱՏՕ ծրագրի կողմից կառավարությանը տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակներում։ Աշխատանքային խմբում ներառված են ոլորտի նեղ մասնագետներ, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ։

Մեթոդի մշակման նպատակով որպես որպես մոդելային գետավազան ընտրվել է Քասախ գետը։ Գետերի ինքամաքրման կարողության գնահատման մեթոդում հաշվի են առնվելու տվյալ ոլորտում առկա միջազգային փորձը, գետերի հիդրոլոգիական, կենսաբանական, ջրի որակի և մորֆոլոգիական և այլ առանձնահատկությունները։ Նախնական հաշվետվությունը կներկայացվի կառավարությանը 2020 թ․-ին։

IFB # 010219-01 Նախամրցութային պարզաբանումներ

ԳԱՏՕ ծրագրի կողմից հայտարարված IFB # 010219-01 « Ինժեներական նախագծի պատրաստում Հովտաշատ գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում » մրցույթի շրջանակներում ս․թ․ փետրվարի 8-ին անցկացված նախամրցութային հանդիպման պարզաբանումները կից փաստաթղթում՝

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)` Ինժեներական նախագծի պատրաստում Հովտաշատ գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում

ՀՆՀ # 010219-01

ԳԱՏՕ ծրագրի իրականացնող ME&A, Inc. ընկերությունը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում ինժեներական նախագծի, ծավալաթերթի և ծախսերի նախահաշվի պատրաստման համար:

Հայտերի ներկայացման ուղեցույցը և ընթացակարգը կից փաստաթղթում՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի փետրվարի 15-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց Տեխնիկական առաջարկի և Գնառաջարկի տպագիր տարբերակը մեկ օրինակից հայերեն լեզվով ներկայացնեն ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:

Ջրային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման դասընթաց

Հունվարի 14-25-ը ԳԱՏՕ ծրագիրն անցկացրեց երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց Հայաստանի գետերի էլոլոգիական հոսքի հաշվարկման նոր մեթոդի վերաբերյալ։ Վերջինս մշակվել էր 2015թ․-ին ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակում և ընդունվել ՀՀ կառավարության կողմից 2018թ․-ի հունվարին։

Զգալով լրացուցիչ վերապատրաստման անհրաժեշտությունը՝
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը խնդրեց ԱՄՆ ՄԶԳ-ին, որ ԳԱՏՕ ծրագրի փորձագետները, որոնք մշակել էին մեթոդը, խորացված վերապատրաստում անցկացնեն նախարարության մասնագետների համար, որոնք օգտագործում են էկոլոգիական հոսքի արժեքների հաշվարկը ջրօգտագործման թույլտվությունների տրման և վերահսկման ընթացքում։ 

Դասընթացը, որ բաղկացած էր տեսական և գործնական մասերից, օգտակար ուսումնական վարժանք էր մասնակիցների համար, որոնց շարքում կային
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբեր բաժինների մասնագետներ։ Դասընթացն սկսեց տվյալների կառավարման, Աշխարհագրատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) և հիդրոլոգիայի հիմնադրույթներից, և աստիճանաբար անցում կատարվեց Հայաստանի Հանրապետության ուսումնասիրված և չուսումնասիրված գետերի էկոլոգիական հոսքի ամսական և տարեկան արժեքների հաշվարկման մեթոդին՝ ըստ Արփա գետի օրինակի։ Մասնակիցներին տրամադրվեցին էկոլոգիական հոսքի հաշվարկման համար անհրաժեշտ նյութերը՝ օգտագործողի ձեռնարկ, MS Excel ֆայլի ձևանմուշ, ինչպես նաև աշխարհագրատեղեկատվական բազա (ԱՏՀ ֆայլեր)։

Ձախից աջ՝ Գյուղատնտեսության նախարարության մասնագետ Քրիստինե Խանոյանը և ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանը

Դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին ԳԱՏՕ ծրագրին նման խորացված և ինտերակտիվ դասընթացի կազմակերպման համար, որն իրենց տվեց նոր աշխատանքային գործիքներ ու հմտություններ։ Վկայականները շնորհելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Խանոյանն ասաց․ «Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վերապատրաստողներին, որոնք վարպետորեն մատուցեցին նյութը և համբերատար պատասխանեցին մեր բոլոր հարցերին։ Ոգևորված եմ ստացածս նոր գիտելիքներով և կիրառելու եմ այն իմ աշխատանքում»։  

Խմելու ջրի երկու ծրագիր Արմավիրի մարզում

Դեկտեմբերի 21-ին ԳԱՏՕ ծրագրի և Արմպլաստ ընկերության միջև ստորագրվեց ենթակապալի պայմանագիր՝ Արմավիրի մարզի Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում խմելու ջրի ծրագրերի աշխատանքների իրականացման համար։ Նախագծերն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ԳԱՏՕ և Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում ծրագրերի համատեղ ուժերով։

ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահն այցելեց Սայաթ-Նովա համայնք

Ձախից աջ՝ Սայաթ-նովայի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանը, ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահ Բրոք Բիրմանը և ծրագրի շահառու՝ ֆերմեր Արմեն Ղարիբյանը վերջինիս պատկանող հողատարածքում։

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ ՄԶԳ-ի փոխնախագահ Բրոք Բիրմանը շրջայց կատարեց Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում, որտեղ նրան ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ-ի և գործընկերների կողմից 2018 թ․ սեպտեմբերին իրականացված ոռոգման ծրագրի արդյունքները։ Համայնքի ոռոգումն իրականացվում է համայնքի հարևանությամբ գտնվող Մասիս Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերի երկորդային օգտագործմամբ։

Պարոն Բիրմանը համայնքի ղեկավարի և ֆերմերների հետ քննարկեց նոր ոռոգման համակարգի առավելությունները և դրական հեռանկարները համայնքի բնակիչների սոցիալական վիճակի բարելավման առումով։ Ներկայումս 98 տնային տնտեսություն կօգտվի շուրջ 15 տարի անմշակ մնացած իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորությունից: Որոշ ֆերմերներ արդեն տնկել են ձմեռային ցորենը, իսկ ապագայում պլանավորում են աճեցնել բարձրարժեք մշակաբույսեր, որոնք ավելի եկամտաբեր են։