ԳԱՏՕ ծրագրի փորձը կարող է կիրառվել այլ համայնքներում

Հոկտեմբերի 2-ին ԳԱՏՕ ծրագրի թիմը քննարկեց իր կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի հետ։ Մասնավորապես, ԳԱՏՕ ծրագրի թիմը ներկայացրեց ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավման նախագծերը, որոնք իրականացվում են Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում՝ ներառյալ չշահագործվող ստորերկրյա հորերի օպտիմալացման ծրագրերը։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԳԱՏՕ ծրագրի փորձը տեղադրված համակարգերի կենսունակության ապահովման ուղղությամբ, գյուղերում առկա ջրամատակարարման ծառայության հաշվառման և վճարման համակարգը, որը ներդրվել է ծրագրի կողմից, ինչպես նաև նախագծերի մոնիտորինգը իրականացումից հետո։ Պրն․ Մելքոնյանը նշեց, որ ԳԱՏՕ ծրագրի դրական փորձը կարող է ընդօրինակվել բազմաթիվ սակավաջուր համայնքներում, որոնք դուրս են «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման գոտուց։ Հոկտեմբերի 2-ին ԳԱՏՕ ծրագրի թիմը քննարկեց իր կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի հետ։ Մասնավորապես, ԳԱՏՕ ծրագրի թիմը ներկայացրեց ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավման նախագծերը, որոնք իրականացվում են Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում՝ ներառյալ չշահագործվող ստորերկրյա հորերի օպտիմալացման ծրագրերը։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԳԱՏՕ ծրագրի փորձը տեղադրված համակարգերի կենսունակության ապահովման ուղղությամբ, գյուղերում առկա ջրամատակարարման ծառայության հաշվառման և վճարման համակարգը, որը ներդրվել է ծրագրի կողմից, ինչպես նաև նախագծերի մոնիտորինգը իրականացումից հետո։ Պրն․ Մելքոնյանը նշեց, որ ԳԱՏՕ ծրագրի դրական փորձը կարող է ընդօրինակվել բազմաթիվ սակավաջուր համայնքներում, որոնք դուրս են «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման գոտուց։

Հովտաշատ համայնքում արտեզյան հորի օպտիմալացման ծրագիր

ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացվեցին Հովտաշատ գյուղում արտեզյան հորի օպտիմալացման ծրագրի շինարակական աշխատանքները։ Ինքնաբուխ հորի ջրատվությունը կազմում էր 82 լիտր/վ, որի ջուրը թափվում էր դրենաժային համակարգ։

Ծրագրի շրջանակներում տեղադրվեցին փականային հանգույց և էներգաարդյունավետ պոմպ, որը թույլ կտա կանխել ջրի վատնումը և ըստ անհրաժեշտության օգտագործել այն ոռոգման նպատակով։ Ծրագրի արդյունքում մոտ 50 հեկտար հողատարածք կդառնա ոռոգելի, իսկ ստորերկրյա ջրի խնայուղությունը ջրի ավելի արդյունավետ օգտագործման շնորհիվ տարեկան կկազմի մոտ 1,4 մլն․ մ3:

No Images found.


ՀՆՀ # 260619-01 . նախամրցութային հանդիպման պարզաբանումներ

Ս․թ․հուլիսի 3-ին ԳԱՏՕ ծրագրի գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում հետաքրքրված հայտատուների հետ՝   ՀՆՀ # 260619-01 Ինժեներական նախագծի պատրաստում Փոքր Վեդի գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի մրցույթի շրջանակում։

Հանդիպման մասնակիցների հարցերի պարզաբանումներն ամփոփված են կից փաստաթղթում՝

Հայտ ներկայացնելու հրավեր. ինժեներական նախագծի պատրաստում Փոքր Վեդի գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում

ՀՆՀ # 260619

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում ինժեներական նախագծի, ծավալաթերթի և ծախսերի նախահաշվի պատրաստման համար:

Հայտերի ներկայացման ուղեցույցը, ընթացակարգը և այլ մանրամասներ սույն հղումով՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի հուլիսի 10-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց Տեխնիկական առաջարկի և Գնառաջարկի  տպագիր տարբերակը մեկ օրինակից հայերեն լեզվով ներկայացնեն ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով։

ԱՄՆ ՄԶԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ս․թ․ հունիսի 24-ին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը։ Այս աջակցության շնորհիվ ծրագրի շահառուները՝ Առատաշեն համայնքի 3200 բնակիչները կունենան շուրջօրյա որակյալ ջրամատակարարում՝ նախկին չորս ժամվա փոխարեն։   

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցեցին համայնքային միջոցառմանը և միասին գործարկեցին նոր պոմպը։ Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին գյուղով, հանդիպեցին շահառուներին և տեսան նոր տեղադրված ջրամատակարարման համակարգի աշխատանքը։  

Տասնյակ տարիների ընթացքում Առատաշենի ջրամատակարարման հին ցանցն անարդյունավետ էր գործում․ առկա էին ջրի հսկայական կորուստներ և աղտոտման մեծ ռիսկեր։ Խորհրդային ժամանակներից ի վեր չէր արվել որևէ կապիտալ ներդրում մաշված ցանցի բարելավման նպատակով, և ժանգոտած խողովակների շահագործման հետևանքով ջրի գրեթե 80%-ը չէր հասնում սպառողին։ Ջրաչափական համակարգի բացակայության պատճառով մեծ քանակությամբ ջուր էր վատնվում։ Գյուղապետ Վահրամ Հարությունյանի խոսքերով, նույնիսկ երեք պոմպի շահագործման դեպքում այդպես էլ չէր հաջողվում համայնքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Ջրի խնդիրը սրանում էր հատկապես ամառային սեզոնին, երբ ավելանում էր ջրապահանջը, և գյուղի որոշ թաղամասեր՝ հատկապես ծայրամասային, ընդհանրապես ջուր չէր հասնում։

Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներն իրականացվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագրերի, ինչպես նաև համայնքի համատեղ ջանքերով։ Վերակառուցվել է 10 կմ երկարությամբ  ցանցը՝ պոլիէթիլենային խողովակաշարով, տեղադրվել են ջրաչափական սարքեր, ներդրվել է ջրամատակարարման ծառայությունների հաշվառման և վճարների հավաքագրման նոր համակարգ, ինչպես նաև կառուցվել են նոր պոմպակայան և քլորակայան։ Ցանցի բարելավման շնորհիվ համայնքը կկարողանա խնայել տարեկան 557,000 խորանարդ մետր ջուր և 204 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա։

Առատաշենի ջրի հետ կապված խնդիրները բնորոշ են այդ տարածաշրջանի ավելի քան 30 համայնքների համար, որոնք այսօր կանգնած են խմելու և ոռոգման ջրի սակավության մարտահրավերի առաջ՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների նվազման հետևանքով։ Այն ազդում է նշված համայնքների մոտ 80000 բնակիչների կյանքի որակի և տնտեսական բարեկեցության վրա։ Առատաշենից բացի ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ԳԱՏՕ և PURE Water ծրագրերը համատեղ ուժերով վերականգնում են Արարատի և Արմավիրի մարզերի ևս չորս համայնքների ջրային ենթակառուցվածքները։ Ծրագրերը կիրառում են ջրի և էներգիայի խնայողությանը նպաստող ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նշված համայնքներին խմելու և ոռոգման ջրով ապահովելու համար։  

« of 2 »

         

Հայտ ներկայացնելու հրավեր․ նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում՝ Վեդի քաղաքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում

ՀՆՀ # 210619-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերման, ՊԷ խողովակների եռակցման և խողովակաշարի մոնտաժման աշխատանքների իրականացման, փականային արկղի և պոմպակայանի կառուցման համար՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում:

Հայտերի ներկայացման հետ կապված մանրամասները սույն հղումով`

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի հուլիսի 8-ը՝ երկուշաբթի օրը, Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնի ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:

ԳԱՏՕ ծրագիրը կհամագործակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ

Ձախից աջ՝
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ԳԱՏՕ ծրագրի տնօրեն Մագդա Ավետիսյանը և
«Արմենիա հիմնադրամ»-ի նախագահ Մարիա Մեհրանյանը։

Հունիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Արմենիա հիմնադրամ» կազմակերպության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ոռոգման համակարգի բարելավման աշխատանքների համատեղ իրականացման նպատակով։

Գործող ցանցով ոռոգվում է 120 հեկտար հողատարածք, սակայն ջրի մոտ 40%-ը կորչում է հոսակորուստների և ինֆիլտրացիայի պատճառով։ Մոտ 40 հեկտար գյուղատնտեսական հողատարածք ներկայումս չի ոռոգվում ջրի սակավության պատճառով։

Տվյալ ծրագիրը թույլ կտա բարելավել ընդհանուր համակարգի արդյունավետությունը և ոռոգելի դարձնել մոտ 160 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք՝ ի շահ համայնքի 400 ֆերմերների։

ՀՆՀ # 240519-01 նախամրցութային հանդիպման պարզաբանումներ

2019թ.-ի մայիսի  31-ին ԳԱՏՕ ծրագրի գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում հետաքրքրված հայտատուների հետ՝ ՀՆՀ # 240519-01 շրջանակում։

Մանրամասները կից փաստաթղթում․

Ծանուցում․ հունիսի 5-7-ը ԳԱՏՕ ծրագրի գրասենյակը փակ կլինի

Տեղեկացնում ենք մեր գործընկերներին, ինչպես նաև Հովտաշատ համայնքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ՀՆՀ-ի հնարավոր հայտատուներին, որ հունիսի 5-ից հունիսի 7-ը ներառյալ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակը փակ է լինելու մեր անձնակազմի արտագնա աշխատանքային ժողովի կապակցությամբ։ Բոլոր հայտերը ընդունվելու են նշված օրերից դուրս աշխատանքային օրերին մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը։

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ). Հովտաշատ համայնքի ոռոգման համակարգի բարելավման ծրագիր

ՀՆՀ-ի անվանումը՝ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիր: Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում:

ՀՆՀ-ի համարը՝ ՀՆՀ # 240519-01

ԳԱՏՕ ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերման, ՊԷ խողովակների եռակցման և խողովակաշարի մոնտաժման աշխատանքների իրականացման, ինչպես նաև փականային արկղի և պոմպակայանի կառուցման համար՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում:

Հայտի մանրամասները կից փաստաթղթում․

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը, ուղեցույցը և ընթացակարգը: Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի հունիսի 11-ը, Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնի ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով: