Ներկայացվեցին Արարատյան դաշտի հորատանցքերի, բնաղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքները

picture-4Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիա­ների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանու­թյան» (ԳԱՏՕ) ծրագիրը կազմակերպեց Արարատյան դաշտի հորատանցքերի, բնաղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման վերջնական արդյունքների ներկայացումը: Գույքագրումը և հաշվառումն իրականացվել են ՀՀ Բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ փորձելով ջրառի տարբեր կետերից ձեռք բերել ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և փաստացի ջրառի ծավալների վերաբերյալ տվյալներ: Գույքագրումը կարևոր քայլ է՝ ուղղված ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ հանրային տվյալների բազայի ստեղծմանը և կառավարության կողմից իրազեկված որոշումների կայացմանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Բնապահպանության, Գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ Նախագահի աշխատակազմի, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների, գիտաուսումնական հաստատությունների մոտ 70 ներկայացուցիչներ: ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց ԱՄՆ ՄԶԳ-ի և  ՀՀ կառավարության՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն ուղղված համատեղ ջանքերը: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ողջույնի խոսքում հաստատեց, որ ԳԱՏՕ ծրագիրը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում են՝ ստեղծելու Արարատյան դաշտի վերաբերյալ թարմ, թափանցիկ տվյալների համակարգ, որը կապահովի  ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը:

Միջոցառումը հարթակ դարձավ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսության համար: Արծարծվեցին այնպիսի սուր հարցեր, ինչպիսին են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների բնապահպանական և ռազմավարական նշանակությունը, ռեսուրսի պահպանման գերակայությունների և երկրի տնտեսական զարգացման մարտահրավերների միջև հավասարակշռության պահպանումը, ապօրինի ջրօգտագործման դեպքում պատասխանատվության ենթարկումը, կառավարության կողմից ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումները: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրը հասարակության տարբեր ոլորտների, այդ թվում՝ գիտաուսումնասկան հաստատությունների, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակվանից ի վեր, երբ հանրային հնչեղություն ստացավ ձկնաբուծարանների կողմից երկրի բարձրորակ ստորերկրյա ջրային պաշարների անարդյունավետ ու անվերահսկելի օգտագործման հանգամանքը: Հաշվի առնելով, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն՝ էներգետիկ և սննդի անվտանգության առումով, խնդիրը որպես գերակայություն ընդգրկվեց ՀՀ կառավարության օրակարգում:

ԳԱՏՕ ծրագիրը և ՀԵՄԿ-ը ապահովել են գույքագրման և հաշվառման հնարավորինս լայն շրջանակով իրականացումը: Որպես պետական կառույց՝ ՀԵՄԿ-ը մասնավոր ձկնային տնտեսություններ մուտք գործելու և փաստացի ջրառի վերաբերյալ տվյալներ ստանալու հնարավորություն է ունեցել և այդպիսով ապահովել գույքագրման արդյունքների բարձր որակը և օբյեկտիվությունը: Պատասխանելով կառավարությանն ուղղված քննադատությանը և հաջորդական քայլերի վերաբերյալ հարցերին՝ փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ կարճ ժամանակում կառավարությունը կնախատեսի համապատասխան միջոցառումներ գույքագրման զեկույցում վերհանված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, օրինակ՝ բազմաթիվ լքված, արտահոսքով հորատանցքերի առկայությունը, քարերով, հողով, աղբով լցված չշահագործվող հորատանցքերի պատշաճ կոնսերվացման անհրաժեշտությունը, ապօրինի ջրօգտագործման դեպքերը: Գույքագրման տվյալները հիմք կհանդիսանան Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրառի օպտիմալ ծավալի որոշման և ջրօգտագործման իրական թույլատրելի ծավալների սահմանման համար:picmonkey-collage

ԳԱՏՕ ծրագիրը, համագործակցելով ԱՄՆ-ի Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի հետ, մոտ ապագայում նախատեսում է աշխատել թվային հիդրոերկրաբանական քարտեզի պատրաստման, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանի եռաչափ մոդելի մշակման և չափաբերման ուղղությամբ: Գույքագրման և հաշվառման վերջնական հաշվետվությունը և տվյալների բազան
ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2017թ.-ի հունվարին:

Քննարկվեցին Արարատյան դաշտի ստորերկյա ջրային ռեսուրսների պահպանման խնդիրները

dsc_0667«Գիտական առաջադեմ տեխնոլոգիա­ների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանու­թյան» (ԳԱՏՕ) ծրագիրը նոյեմբերի 9-ին կազմակերպեց կլոր սեղան, որի նպատակն էր քննարկել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակը: Հանդիպմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը,  Բնապահպանության, Գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարները, այլ որոշում կայացնողները, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և շահագրգիռ կողմերին շարունակական համագործակցության, ինչպես նաև Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումները և ջրային ռեսուրսների կայուն կառավարումը խթանելու հանձնառության համար: ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն ընդգծեց, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանումը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրների շարքում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վիճակը եղել է հանրային քննարկման առարկա: Դաշտային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արարատյան դաշտի արտեզյան գոտին կրճատվել է. անվերահսկելի ջրառի հետևանքով (մասնավորապես ձկնաբուծարանների կողմից) նկատելիորեն իջել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակը, որի արդյունքում ոռոգման և խմելու ջրի խնդիրներ են առաջացել տեղի համայնքներում: ԳԱՏՕ ծրագիրը հարցում է անցկացրել Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում. պատասխանողների մեծ մասը նշել է, որ վերջին տարիներին էականորեն իջել է ջրի մակարդակը:

Հանդիպման ընթացքում ԳԱՏՕ ծրագիրը ներկայացրեց «Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում. ձկնաբուծության ոլորտի դերը» զեկույցը, որն իրենից ներկայացնում է համապարփակ ուսումնասիրություն՝ ընդգրկելով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդրի բազմակողմանի վերլուծությունը, ռեսուրսի պահպանման անհրաժեշտությունը, ձկնաբուծության ոլորտի տնտեսական վերլուծությունը և միտումները, առնչվող գյուղական համայնքների վրա ձկնաբուծության ազդեցության գնահատումը և մեղմացման միջոցառումները:

ԳԱՏՕ ծրագրի թիմը ներկայացրեց Արարատյան դաշտում ձկնաբուծարանների կողմից անվերահսկելի ջրօգտագործումը և դրա հետևանքները, ինչպես նաև քաղաքականության, վարչական և տնտեսական մեխանիզմներ առաջարկեց իրավիճակը բարելավելու համար: Ի թիվս այլ միջոցառումների, առաջարկվեցին ջրօգտագործման թույլտվությունների պահանջների կատարման ապահովումը, ռեսուրսավճարի աճող բլոկային կառուցվածքի ընդունումը, ինչպես նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ ժամանակակակից ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման, լքված հորատանցքերի լուծարման միջոցով:

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման համար բավարար չէ միայն ջրօգտագործման վճարի դրույքաչափի փոփոխությունը: Անհրաժեշտ է Արարատյան դաշտի համար ընդունել ջրային ոլորտի կառավարման նոր, խելամիտ քաղաքականություն և ապահովել ջրօգտագործման տվյալների թափանցիկությունն ու հուսալիությունը: Օրինակ, տեղադրելով ստորերկրյա ջրերի օգտագործման առցանց մոնիտորինգի համակարգ հնարավոր կլինի վերահսկել Արարատյան դաշտի ձկնաբուծարանների ջրառը: Այդպիսով կնվազի կոռուպցիայի, խարդախությունների և ջրային ռեսուրսի գերօգտագործման հավանականությունը: Ջրային ռեսուրսների պահպանման խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար անհրաժեշտ է ջրային ռեսուրսների կառավարման համակարգային մոտեցում՝ քաղաքականության, վերահսկողության և տնտեսական գործիքները համատեղ կիրառելով:

Հայանիստի ծրագրի մասնակիցներին ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները

 

ԳԱՏՕ ծրագրի շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասնագետը գործընկերներին ամփոփ ներկայացնում է բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները:
ԳԱՏՕ ծրագրի շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասնագետը ներկայացնում է բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները:

Սեպտեմբերի 27-ին ԳԱՏՕ ծրագիրը Հայանիստ գյուղում անցկացրեց բնապահպանական, առողջության պահպանման և անվտանության ապահովման պահանջ

 

ների վերաբերյալ վերապատրաստում, որ նախատեսված էր համայնքի, ձկնաբուծարանի, ինչպես նաև պոմպակայանի կառուցման ու պոմպերի տեղադրման գործում ներգրավված ենթակապալառուի ներկայացուցիչների համար: Վերջիններիս ամփոփ ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի՝  բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները, տեղական շինարարական նորմերը:

 

Մասնավորապես, ԳԱՏՕ ծրագրի շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասնագետը մասնակիցների հետ քննարկեց ձկնաբուծարանում ներկայում իրականացվող շինարարության, պոմպերի տեղադրման աշխատանքների  հնարավոր բնապահպանական հետևանքները՝ այդ թվում խոսելով նաև վնասակար ազդեցությունների կանխման միջոցառումների մասին: Համայնքի և ենթակապալառուի ներկայացուցիչներին խնդրվեց շինարարարության և էլեկտրալարերի անցկացման աշխատանքների ընթացքում հետևել անվտանգության ապահովման նորմերին՝ հնարավոր դժբախտ պատահարներից զերծ մնալու համար:

Ելնելով ծրագրի առանձնահատկություններից՝ ծրագրի հնարավոր բնապահպանական ազդեցությունն աննշան է. մեծածավալ շինարարական աշխատանքներ չեն լինի: Փոքր քանակությամբ շինարարական աղբը պատշաճ կերպով կպահվի և կթափվի գյուղի հատուկ նախատեսված աղբավայրը: Խողովակաշարի տեղադրման աշխատանքների ընթացքում փորված հողը կօգտագործվի հետլիցքի համար և համապատասխանաբար կհավասարեցվի և կտոփանվի: Լրացուցիչ վերապատրաստում կանցկացվի այն տեղական ընկերությունների համար, որոնք ենթակապալի պայմանագրի հիման վրա կիրականացնեն խրամուղիների փորման և խողովակաշարի տեղադրման աշխատանքները:

Ոռոգման համակարգի բարելավման ծրագիրն իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ԳԱՏՕ ծրագրի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության և ERGIS ՀԿ-ի համատեղ ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է Հայանիստ գյուղի մոտակայքում գտնվող ձկնաբուծարանի հետադարձ ջրերն օգտագործել համայնքային հողատարածքների ոռոգման համար: Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգումն ավելի մատչելի կլինի Հայանիստի համայնքի գյուղատնտեսների համար, և կբարելավվեն մոտ 120 տնային տնտեսությունների կենսապայմանները:

ԳԱՏՕ ծրագրին տրամադրվել են Արարատի դաշտի արբանյակային պատկերները

ararat_valley_satell3ԳԱՏՕ ծրագիրը սերտ համագործակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի Գլոբալ լաբ-ի հետ փորձի և տվյալների փոխանակման նպատակով: Լաբ-ի Երկրաբանական կենտրոնը ծրագրի համար հանդիսանում է տեխնիկական տվյալների կարևոր աղբյուր, որոնց նպատակն է խթանել Արարատի դաշտի ստորգետնյա ջրերի խելամիտ և արդյունավետ օգտագործումը:

Երկրաբանական ենտրոնի կողմից ԳԱՏՕ ծրագրին տրամադրվել են Արարատի դաշտի 3 մետր ռեզոլյուցիայով արբանյակային պատկերները՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքների ծածկույթով, որոնք օգտագործվելու են ծրագրի մասնագետների կողմից տարածքի հողածածկի/հողօգտագործման դասակարգման համար: Արարատի դաշտի իրական հողօգտագործման վերաբերյալ տվյալները հետագայում թույլ կտան հաշվարկել տարածքի հիդրոլոգիական բալանսը, այդ թվում՝ ջրի առկա պաշարներն ու պահանջարկը, որոնք ներառվելու են ԳԱՏՕ ծրագրի կողմից մշակվող Արարատի դաշտի Կառավարման տեղեկատվական համակարգում: Դրանք կարևոր վերլուծական գործիքներ են, որոնք անհրաժեշտ են ստորգետնյա ջրերի առկա պաշարների օգտագործման վերաբերյալ տեղեկացված և խելամիտ որոշումների կայացման համար:

ԳԱՏՕ ծրագիրը կշարունակի իր համագործակցությունը Երկրաբանական կենտրոնի հետ՝ Արարատի արտեզյան ավազանի սնուցման կարևոր գոտի հանդիսացող Կարսի սարահարթի արբանյակային պատկերների ստացման ուղղությամբ:

Ոռոգման վերականգման ծրագիր Հայանիստ գյուղում

DSC_0298Հունիսի 17-ին նշվեց Հայանիստ գյուղի ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն իրականացվում է ԳԱՏՕ ծրագրի և փուլում «Շրջակա միջավայրի հետազոտու­թյունների և ԱՏՀ կենտրոն» (ՇՄՀԱՏՀԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ: Հայանիստ գյուղի մոտակայքում գործող ձկնաբուծարանի հետադարձ հոսքերը, որոնք սովորաբար թափվում են դրենաժային համակարգ, կօգտագործվեն մոտ 40հա վարելահողերի ոռոգման համար: Ծրագիրն այսպիսով ծառայում է երկու կարևոր նպատակների. մասամբ լուծում է գյուղի ոռոգման խնդիրը և բարձրացնում ձկնաբուծարանի կողմից արտեզյան ջրերի օգտագործման արդյունավետությունը:DSC_0288

Հայանիստն այն 31 համայնքներից մեկն է, որոնք ստորգետնյա պաշարներից չկարգավորված ջրառի պատճառով մնացել են առանց ոռոգման ջրի:  ԳԱՏՕ ծրագրի և ՇՄՀԱՏՀ մասնագետներն ուսումնասիրել են ձկնաբուծարանում օգտագործվող ձկան կերը և հետադարձ ջրերի որակն ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ոռոգման համար սահմանված չափանիշների՝ ապահովելու ջրի անվտանգությունն ու բնապահպանական նորմերի համապատասխանությունը:

Կայացավ Միջգերատեսչական հանձնախմբի չորրորդ հանդիպումը

pic 1Հունիսի 7-8-ին ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպվեց Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափի սահմանման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնախմբի չորրորդ հանդիպումը:

Հանձնախմբում ընդգրկված պետական գերատեսչությունների և ՀԿ-ների մասնակիցները ներկայացրեցին իրենց կարծիքները` ռեսուրսավճարի հաշվարկման նախընտրելի տարբերակի, ինչպես նաև Արարատի դաշտի ձկնաբուծարանների համար բլոկային (աճող) ռեսուրսավճարի կիրառելիության վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն ու բնապահպանները վեճի բռնվեցին ռեսուրվճարի հաշվարկման առաջարկվող մոդելի և ռեսուրսավճարի հավանական բարձրացման շուրջ:

Հանձնախմբի հետ աշխատող միջազգային փորձագետը ներկայացրեց ռեսուրսավճարի դերը ջրային ռեսուրսների պահպանման քաղաքականության մեջ և միջազգային լավագույն փորձը ռեսուրսավճարի ձևավորման բլոկային սխեմայի կիրառման ոլորտում:

ԳԱՏՕ ծրագիրը կշարունակի իր համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ՝ օպտիմալ լուծում գտնելու նպատակով, և հանդես կգա այնպիսի առաջարկություններով, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերը:

Միջգերատեսչական հանձնախմբին ներկայացվեցին ռեսուրսավճարի ձևավորման մոտեցումները

????????????????????????????????????

Մայիսի 12-13ին ԳԱՏՕ ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափի վերլուծությանն աջակցելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնախմբի 3-րդ հանդիպումը: Հադիպման ընթացքում ներկայացվեցին ձկնաբուծարանների շրջանում անցկացված հարցման արդյունքներն ու oպտիմալ ռեսուրսավճարի ձևավորման վերլուծությունը:

Ընդհանուր առմամբ, հարցման համար դիտարկված 80 ձկնաբուծական տնտեսություններից հարցմանը մասնակցեց ընդամենը 34 տնտեսություն: Մյուս տնտեսությունները տարբեր պատճառներով չընդգրկվեցին հարցազրույցներում՝ հիմնականում ցանկության բացակայության, փակման, արգելանքի տակ գտնվելու կամ այլ պատճառներով: Ներկայացվեցին հարցմանը մասնակցած ռեսպոնդենտների կողմից նշված ձկնաբուծության ոլորտին առնչվող հիմնական խնդիրները. ներքին և արտաքին շուկայում մրցակցության անհավասար պայմանները, հարկային անհավասար պայմանները, արտահանման սահմանափակ հնարավորությունները, հոսանքի և ջրի սակագների բարձրացումը, կերի գների թանկացումը, ջրի երկրորդային օգտագործման հնարավորության անտեսումը և այլն:

Օպտիմալ ռեսուրսավճարի գնահատման ընթացքում ներկայացվեց ռեսուրսավճարի ձևավորման մոտեցումները, այդ թվում բլոկային (աճող) ռեսուրսավճարի գաղափարը: Սակայն, որպես հնարավոր լավագույն լուծում՝ ինքնարժեքի մեջ ռեսուրսավճարի կշռի բարձրացումը պետք է լինի  այնքանով, որ ռեսուրսի արդյունավետ օգտագործումը լինի տնտեսվարողի համար եկամտաբերության կարևորագույն նախապայմանը, նպաստի տնտեսվարողի կողմից արդյունավետ տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: Լավագույն սցենարը կլինի նաև այն, որը թույլ կտա պահպանել ձկան ինքնարժեքը նույն մակարդակում՝ ծախսային այլ բաղադրիչների նվազեցման հաշվին:

Միջգերատեսչական հանձնախմբի անդամները պետք է քննարկեն օպտիմալ ռեսուրսավճարի առաջարկվող մեխանիզմներն իրենց համապատասխան գերատեսչություններում և ներկայացնեն իրենց առաջարկությունները նախքան հանձնախմբի վերջին հանդիպումը, որը նախատեսված է հունիսին:

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԱՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՀԵՏ

DSC_0399Ապրիլի 14-ին ԳԱՏՕ ծրագրի անձնակազմը հյուրընկալեց գիտության և տեխնոլոգիաների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական դոկտոր Վողան  Թուրեքյանին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ և ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամի ներկայացուցիչներին: Պրն. Թուրեքյանն ուսումնասիրում է դիվանագիտության, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիայի միջև փոխադարձ կապը: Նրան հետաքրքրում է, թե ինչպես դիվանագիտական հարաբերությունների միջոցով ստեղծել նոր հեռանկարներ գիտության և տեխոնոլոգիաների զարգացման համար, ինչպես նաև բարեավել դիվանագիտական հարաբերությունները գիտության և տեխնոլոգիայի միջոցով:

Հանդիպման ժամանակ ԳԱՏՕ ծրագրի անձնակազմը ներկայացրեց ծրագիրն իր հիմնական բաղադրիչներով, շեշտադրելով նորարարական տեխնոլոգիաների կարևորությունը Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի շարունակական նվազումը կանխելու գործում: ԳԱՏՕ ծրագրի թիմը նաև ներկայացրեց իր համագործակցությունը ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի և Գլոբալ լաբ-ի հետ՝ ծրագրում նորարարական մոտեցումների կիրառման նպատակով:

 

ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

DSC_0338

Ապրիլի 4-5-ը ԳԱՏՕ ծրագիրն անցկացրեց Միջգերատեսչական հանձնախմբի երկրորդ հանդիպումը, որի նպատակն է ՀՀ կաառվարությանը ներկայացնել առաջարկություններ Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով օգտագործվող ստորգետնյա ջրերի օպտիմալ դրույքաչափի վերաբերյալ:

2016 թ. հունվարին կայացած առաջին հանդիպումից հետո մշակվեց  Հանձնախմբի գործողությունների ճանապարհային քարտեզը: ԳԱՏՕ ծրագրի մասնագետների կողմից իրականացվեց ձկնաբուծարանների էլեկտրոնային հարցում, ինչպես նաև կազմակերպվեցին շրջայցներ տարբեր ձկնաբուծարաններ, որոնց նպատակն էր հավաքել տվյալներ ոլորտի ներկա վիճակի և առկա խնդիրների վերաբերյալ՝ հաշվի առնելով շուկայում տեղի ունեցող զարգացումները: Հարցման արդյունքները, այցելությունների ընթացքում արձանգրված փաստերը, խնդիրներն ու դիտարկումները, ինչպես նաև ձկնարտադրության ոլորտի նախնական տնտեսական վերլուծության արդյունքները  ներկայացվեցին և քննարկվեցին մասնակիցների հետ:

Հանդիպման մեկ այլ կարևոր թեմաներից էր ձկնաբուծարանների դասակարգումը: ԳԱՏՕ ծրագրի կողմից վերլուծվել է ձկնաբուծարանների դասակարգման միջազգային փորձը: Հանձնախմբի ադամները ներկայացրեցին իրենց առաջարկությունները խոշոր, միջին և փոքր տնտեսությունների դասակարգման չափորոշիչների վերաբերյալ: Այդ դասակարգումը հատկապես կարևոր է, եթե կառավարությանը ներկայացվի առաջարկություն ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ստորգետնյա ջրերի դիմաց դիվերսիֆիկացված վճար կիրառելու ուղղությամբ:

Մասնակիցների մեջ բուռն քննարկումներ տեղի ունեցան ձկնարտադրության ոլորտին առնչվող ֆինանսական և տնտեսական, ինչպես նաև ռեսուրսի պահպանության առաջնահերթությունների, ստորերկրյա ջրերի ռացիոնալ օգտագործման և ոլորտի զարգացման  միջև  տրամաբանական հավասարակշռությունն ապահովող հարցերի շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

DSC_0035Մարտի 2-ին ավարտվեցին ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի կողմից ՀՀ Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների համար անցկացված դասընթացները «Հայաստանի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացում» թեմայով: Եռօրյա այս վերապատրաստման ծրագիրն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ASPIRED ծրագրի, Ագրոբիզնեսի

Well measurements in the Ararat Valley

հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՄՆ ՄԶԳ PEER դրամաշնորհի շրջանակում) և ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի համագործակցության արդյունքում:

 

Դասընթացների նպատակն էր բարելավել ջրային ռեսուրսների կառավարմամբ և մոնիտորինգով զբաղվող ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների գիտելիքներն ու հմտությունները ստորերկրյա ջրային ռեսուրսների մոդելավորման, հորերի գույքագրման նպատակով դաշտային տվյալների արձանագրման և գիտական տվյալների հավաքման ոլորտներում: Դասընթացների ժամանակ ներկայացվեց հորերի գույքագրման կարևորությունը՝ այդ թվում այդ աշխատանքների կազմակերպման ժամանակակից մոտեցումները, չափման և տվյալների հավաքման գործընթացներն ու դրանց համար անհրաժեշտ սարքավորումները: Ինտերակտիվ դասընթացներին զուգահեռ կազմակերպվեցին նաև դաշտային այցելություններ՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի հորերի չափման և դիտարկումների նպատակով: