Նոր փոփոխություններ Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման IFB # 020218-01 մրցույթում

Սույնով տեղեկացնում ենք, որ ME&A կազմակերպության կողմից IFB # 020218-01 մրցույթի Հայտատուների համար ուղեցույցում  կատարվել են փոփոխություններ հետևյալ կետերում.

1. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը, ուղեցույցը և ընթացակարգը

6. Կատարման ժամկետը

Փոփոխություններին (դեղին գույնով ընդգծված) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. Addendum 2_16.02.18_ARM

Ձկնաբուծարանների լրացուցիչ այցելությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի մեր կայքէջում:

IFB # 020218-01՝ «Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերում և տեղադրում Արարատյան դաշտում». երկրորդ նախամրցութային հանդիպման պարզաբանումներ

IFB # 020218-01՝ «Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերում և տեղադրում Արարատյան դաշտում» մրցույթի երկրորդ նախամրցութային հանդիպման ժամանակ տրված հարցերի պարզաբանումներից կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. 2nd prebid meeting clarifications_arm

Տեխնիկական բնութագրերի և հայտերի ներկայացման վերջնաժամկետի փոփոխություն Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման IFB # 020218-01 մրցույթում

Սույնով տեղեկացնում ենք, որ ME&A կազմակերպության կողմից կատարվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետի և տեխնիկական պահանջների փոփոխություններ IFB # 020218-01 մրցույթում՝ Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերում և տեղադրում Արարատյան դաշտում: Փոփոխություններին (դեղին գույնով ընդգծված) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. Addendum tech specs arm

Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների գնման և տեղադրման մրցույթի հարցերի պարզաբանումներ

Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման մրցույթի հետաքրքրված հայտատուներից էլեկտրոնային եղանակով և նախամրցութային հանդիպման ժամանակ ստացված բոլոր հարցերի և համապատասխան պարզաբանումների արձանագրությունը կարելի  է տեսնել սույն հղումով questions & answers  MEA_response_ARM

ME&A կազմակերպությունն համագործակցում է Բնապահպանության նախարարության հետ՝ ձկնաբուծարանների այցելությունների ժամանակացույցը հստակեցնելու ուղղությամբ:

Հայտի տեխնիկական պայմանների փոփոխման դեպքում ME&A կազմակերպության կողմից կարվի լրացուցիչ հայտարարություն:

 

 

Այցելություններ ձկնաբուծարաններ՝ Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման մրցույթի շրջանակներում

Սույնով տեղեկացնում ենք, որ 2018թ. փետրվարի 3-ին հայտարարված «Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերում և տեղադրում Արարատյան դաշտում» IFB # 020218-01 հայտ ներկայացնելու հրավերում նշված ձկնաբուծական տնտեսություններ այցելությունը կկազմակերպվի սույն թվականի փետրվարի 13-ին, ժամը 10:00 –ին ԳԱՏՕ ծրագրի գրասենյակից՝  Ցիտադել բիզնես կենտրոն, Տերյան 105/1 հասցեով:

ՀՆՀ-ում նշված բոլոր ձկնաբուծարաններ այցելությունները կկատարվի ԳԱՏՕ ծրագրի կողմից հատկացված Mercedes Benz Sprinter փոխադրամիջոցով՝ ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ:

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ). Սայաթ-Նովա համայնքի ոռոգման ծրագիր. պոմպակայանի կառուցում

ՀՆՀ-ի անվանումը՝ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիր: Սայաթ-Նովայի ոռոգման ծրագիր. պոմպակայան

ԳԱՏՕ ծրագիրը հրավիրում է մասնագիտացված տեղական կազմակերպություններին ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի հարևանությամբ ոռոգման պոմպակայանի և ջրընդունիչի կառուցման, ներառյալ՝ պահանջվող բոլոր պոմպերի, նյութերի, սարքավորումների մատակարարման և տեղակայման համար: Պահանջվող ապրանքների և ծառայությունների մանրամասն նկարագրությունը և ծավալները, տեխնիկական բնութագրերն, ինչպես նաև հայտերի ներկայացման պահանջներն ու ընթացակարգը կարելի է ներբեռնել այս հղումով.  Sayat Nova Pumping Station RFP_arm

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի փետրվարի 13-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից հայերեն լեզվով ներկայացնեն ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:       

 

 

 

Հայտ ներկայացնելու հրավեր Արարատյան դաշտում հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման նպատակով

IFB # 020218-01

ԱՄՆ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը ընդունում է հայտեր հետաքրքրված տեղական և միջազգային ընկերությունների կողմից՝ Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծարաններում հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման նպատակով: Տվյալ նախաձեռնության նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝  Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի իրական ծավալների վերահսկման և ջրային թույլտվությունների համապատասխանության ապահովման գործում: ԳԱՏՕ ծրագիրն իրականացվում է ME&A ընկերության կողմից:

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներբեռնել հայտին առնչվող փաստաթղթերը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, սույն հղումներով՝ MEA-ASPIRED IFB — Flow Meters and Data Loggers Installation Final 01022018_ARM MEA-ASPIRED IFB — Flow Meters and Data Loggers Installation Final 01022018_ENG

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ուրբաթ, 2018թ.-ի փետրվարի 16-ը, արևելյան ամառային ժամանակով (EST) ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց հայտի էլեկտրոնային տարբերակն ուղարկեն aspired@engl.com, իսկ պատճենը՝ skline@engl.com էլ. փոստի հասցեներով:

Հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման նոր գործիքների ուսուցում

Aquaveo-ի մասնագետը ներկայացնում է ուսուցման ծրագիրը դասընթացի մասնակիցներին:

Հունվարի 15-ին մեկնարկեց ԳԱՏՕ ծրագրի կազմակերպած «Շերտագրության և ստորերկրյա ջրերի մոդելավորում Arc Hydro Groundwater (AHGW), Groundwater Modeling System (GMS) և MODFLOW մոդելավորման գործիքակազմի կիրառմամբ» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթացը: Վերջինս անցկացվում է ամերիկյան AQUAVEO ընկերության կողմից, որն առաջարկում է հիդրավլիկ, հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման ծրագրային լուծումներ, որոնք հիմնված են ԵՏՀ-ի վրա: AQUAVEO ընկերությունը մասնավորապես զբաղվում է AHGW-ի, ԵՏՀ տվյալների մոդելի և գործիքների մշակմամբ, տարածմամբ, ուսուցմամբ, ինչպես նաև տեխնիկական աջակցության տրամադրմամբ:

Դասընթացին մասնակցում են ԳԱՏՕ ծրագրի, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև գիտաուսումնական հաստատությունների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ներկայացուցիչները: 2017թ.-ի դեկտեմբերին ԳԱՏՕ ծրագրի ԵՏՀ մասնագետը ՀՀ բնապահպանության նախարարության անձնակազմի համար անցկացրել էր «ԵՏՀ ուսուցում սկսնակների համար» դասընթացը, որի տրամաբանական շարունակությունն է այս հնգօրյա վերապատրաստումը: ԵՏՀ ոլորտի մասնագետները հետագայում հանդես կգան որպես վերապատրաստող:

Ավելի արդյունավետ ուսուցման համար դասընթացն անց է կացվում Ամերիկյան համալսարանի համակարգչային լաբորատորիայում:
Ծրագրային գործիքի կողմից ստեղծված եռաչափ երկրաբանական զանգվածներ

Դասընթացը կբարձրացնի տեղական մասնագետների կարողությունները հիդրավլիկ, հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման ծրագրային լուծումների կիրառման ոլորտում ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման համար: Վերապատրաստման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել MODFLOW և AHGW մոդելավորման գործիքներին: Դասընթացը կանցկացվի ինտերակտիվ եղանակով՝ մասնակիցներին փոխանցելով գործիքների կիրառման գործնական հմտություններ, մասնավորապես՝ AHGW աշխարհագրական տվյալների բազայի կառուցում և տեղայնացում, տվյալների ներմուծում, ժամանակային տվյալների (օր.՝ ջրի մակարդակ, որակ) քարտեզների պատրաստում, հորատանցքերի տվյալների մշակում և պատկերում, ArcGIS-ում եռաչափ հիդրոերկրաբանական մոդելների կառուցում, այդ թվում՝ երկչափ, եռաչափ կտրվածքների և ծավալների կառուցման մոդելները, և ներմուծում, խմբագրում, պատկերում, ինչպես նաև ArcGIS-ում MODFLOW մոդելներով պրոցեսների հաջորդականության սահմանում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

ԳԱՏՕ Ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը, որն իրականցվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից, Հայ Օգնության Ֆոնդը և Սայաթ-Նովա համայնքապետարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ Սայաթ-Նովա համայնքում Մասիս Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերով ոռոգման ծրագիր իրականացնելու նպատակով:

Նմանատիպ ծրագրերը նպաստում են Արարատի դաշտի համայնքներում գյուղատնտեսության՝ մասնավորապես հողագործության, զարգացմանը, միևնույն ժամանակ խթանելով ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը մասնավոր ձկնաբուծարանների կողմից: Առաջին նմանատիպ ծրագիրն իրականացվել էր Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Սայաթ-Նովան երկրորդ համայնքն է, որտեղ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը մղվելու են ոռոգման համար: Երկու դեպքում էլ ԳԱՏՕ ծրագրի կողմից ստուգվել և պարբերաբար շարունակվում են ստուգվել ձկան կերի որակը և ջրի անվտանգությունը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ոռոգման ջրի ստանդարտներով:

Արարատյան դաշտի մոտ 30 գյուղերում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Ձկնաբուծարանների հետադարձ ջրերի օգտագործումը գյուղատնտեսության համար թույլ կտա համայնքներին լուծել ոռոգման ջրի պակասի խնդիրը և բարելավել համայնքների բնակիչների բարեկեցությունը:

Ծանուցում՝ պոմպակայանի և ջրընդունիչի կառուցման, պոմպերի ու կառավարման վահանակների մատակարարման և տեղադրման մրցույթը չեղյալ համարելու մասին

Սույնով տեղեկացնում ենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի ս.թ դեկտեմբերի 7-ի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի հարևանությամբ ոռոգման պոմպակայանի և ջրընդունիչի կառուցման , և դրա համար պահանջվող բոլոր նյութերի ու սարքավորումբների մատակարարման ու մոնտաժի մրցույթը հայտարարվում է չեղյալ ԳԱՏՕ ծրագիրն իրականացնող «ME&A» (Էմ Ի ընդ Էյ) կազմակերպության կողմից: