Սույնով տեղեկացնում ենք, որ ME&A կազմակերպության կողմից IFB # 020218-01 մրցույթի Հայտատուների համար ուղեցույցում կատարվել են փոփոխություններ հետևյալ կետերում.
1. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը, ուղեցույցը և ընթացակարգը
6. Կատարման ժամկետը
Փոփոխություններին (դեղին գույնով ընդգծված) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. Addendum 2_16.02.18_ARM
Ձկնաբուծարանների լրացուցիչ այցելությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի մեր կայքէջում:
IFB # 020218-01՝ «Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերում և տեղադրում Արարատյան դաշտում» մրցույթի երկրորդ նախամրցութային հանդիպման ժամանակ տրված հարցերի պարզաբանումներից կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. 2nd prebid meeting clarifications_arm
Սույնով տեղեկացնում ենք, որ ME&A կազմակերպության կողմից կատարվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետի և տեխնիկական պահանջների փոփոխություններ IFB # 020218-01 մրցույթում՝ Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերում և տեղադրում Արարատյան դաշտում: Փոփոխություններին (դեղին գույնով ընդգծված) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. Addendum tech specs arm
Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման մրցույթի հետաքրքրված հայտատուներից էլեկտրոնային եղանակով և նախամրցութային հանդիպման ժամանակ ստացված բոլոր հարցերի և համապատասխան պարզաբանումների արձանագրությունը կարելի է տեսնել սույն հղումով questions & answers MEA_response_ARM
ME&A կազմակերպությունն համագործակցում է Բնապահպանության նախարարության հետ՝ ձկնաբուծարանների այցելությունների ժամանակացույցը հստակեցնելու ուղղությամբ:
Հայտի տեխնիկական պայմանների փոփոխման դեպքում ME&A կազմակերպության կողմից կարվի լրացուցիչ հայտարարություն:
Սույնով տեղեկացնում ենք, որ 2018թ. փետրվարի 3-ին հայտարարված «Հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերում և տեղադրում Արարատյան դաշտում» IFB # 020218-01 հայտ ներկայացնելու հրավերում նշված ձկնաբուծական տնտեսություններ այցելությունը կկազմակերպվի սույն թվականի փետրվարի 13-ին, ժամը 10:00 –ին ԳԱՏՕ ծրագրի գրասենյակից՝ Ցիտադել բիզնես կենտրոն, Տերյան 105/1 հասցեով:
ՀՆՀ-ում նշված բոլոր ձկնաբուծարաններ այցելությունները կկատարվի ԳԱՏՕ ծրագրի կողմից հատկացված Mercedes Benz Sprinter փոխադրամիջոցով՝ ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
ՀՆՀ-ի անվանումը՝ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիր: Սայաթ-Նովայի ոռոգման ծրագիր. պոմպակայան
ԳԱՏՕ ծրագիրը հրավիրում է մասնագիտացված տեղական կազմակերպություններին ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի հարևանությամբ ոռոգման պոմպակայանի և ջրընդունիչի կառուցման, ներառյալ՝ պահանջվող բոլոր պոմպերի, նյութերի, սարքավորումների մատակարարման և տեղակայման համար: Պահանջվող ապրանքների և ծառայությունների մանրամասն նկարագրությունը և ծավալները, տեխնիկական բնութագրերն, ինչպես նաև հայտերի ներկայացման պահանջներն ու ընթացակարգը կարելի է ներբեռնել այս հղումով. Sayat Nova Pumping Station RFP_arm
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի փետրվարի 13-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից հայերեն լեզվով ներկայացնեն ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:
ԱՄՆ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը ընդունում է հայտեր հետաքրքրված տեղական և միջազգային ընկերությունների կողմից՝ Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծարաններում հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքավորումների ձեռքբերման և տեղադրման նպատակով: Տվյալ նախաձեռնության նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի իրական ծավալների վերահսկման և ջրային թույլտվությունների համապատասխանության ապահովման գործում: ԳԱՏՕ ծրագիրն իրականացվում է ME&A ընկերության կողմից:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ուրբաթ, 2018թ.-ի փետրվարի 16-ը, արևելյան ամառային ժամանակով (EST) ժամը17:00: Հայտատուները պետք է իրենց հայտի էլեկտրոնային տարբերակն ուղարկեն aspired@engl.com, իսկ պատճենը՝ skline@engl.com էլ. փոստի հասցեներով:
Հունվարի 15-ին մեկնարկեց ԳԱՏՕ ծրագրի կազմակերպած «Շերտագրության և ստորերկրյա ջրերի մոդելավորում Arc Hydro Groundwater (AHGW), Groundwater Modeling System (GMS) և MODFLOW մոդելավորման գործիքակազմի կիրառմամբ» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթացը: Վերջինս անցկացվում է ամերիկյան AQUAVEO ընկերության կողմից, որն առաջարկում է հիդրավլիկ, հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման ծրագրային լուծումներ, որոնք հիմնված են ԵՏՀ-ի վրա: AQUAVEO ընկերությունը մասնավորապես զբաղվում է AHGW-ի, ԵՏՀ տվյալների մոդելի և գործիքների մշակմամբ, տարածմամբ, ուսուցմամբ, ինչպես նաև տեխնիկական աջակցության տրամադրմամբ:
Դասընթացին մասնակցում են ԳԱՏՕ ծրագրի, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև գիտաուսումնական հաստատությունների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ներկայացուցիչները: 2017թ.-ի դեկտեմբերին ԳԱՏՕ ծրագրի ԵՏՀ մասնագետը ՀՀ բնապահպանության նախարարության անձնակազմի համար անցկացրել էր «ԵՏՀ ուսուցում սկսնակների համար» դասընթացը, որի տրամաբանական շարունակությունն է այս հնգօրյա վերապատրաստումը: ԵՏՀ ոլորտի մասնագետները հետագայում հանդես կգան որպես վերապատրաստող:
Դասընթացը կբարձրացնի տեղական մասնագետների կարողությունները հիդրավլիկ, հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման ծրագրային լուծումների կիրառման ոլորտում ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման համար: Վերապատրաստման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել MODFLOW և AHGW մոդելավորման գործիքներին: Դասընթացը կանցկացվի ինտերակտիվ եղանակով՝ մասնակիցներին փոխանցելով գործիքների կիրառման գործնական հմտություններ, մասնավորապես՝ AHGW աշխարհագրական տվյալների բազայի կառուցում և տեղայնացում, տվյալների ներմուծում, ժամանակային տվյալների (օր.՝ ջրի մակարդակ, որակ) քարտեզների պատրաստում, հորատանցքերի տվյալների մշակում և պատկերում, ArcGIS-ում եռաչափ հիդրոերկրաբանական մոդելների կառուցում, այդ թվում՝ երկչափ, եռաչափ կտրվածքների և ծավալների կառուցման մոդելները, և ներմուծում, խմբագրում, պատկերում, ինչպես նաև ArcGIS-ում MODFLOW մոդելներով պրոցեսների հաջորդականության սահմանում:
ԳԱՏՕ Ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը, որն իրականցվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից, Հայ Օգնության Ֆոնդը և Սայաթ-Նովա համայնքապետարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ Սայաթ-Նովա համայնքում Մասիս Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերով ոռոգման ծրագիր իրականացնելու նպատակով:
Նմանատիպ ծրագրերը նպաստում են Արարատի դաշտի համայնքներում գյուղատնտեսության՝ մասնավորապես հողագործության, զարգացմանը, միևնույն ժամանակ խթանելով ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը մասնավոր ձկնաբուծարանների կողմից: Առաջին նմանատիպ ծրագիրն իրականացվել էր Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Սայաթ-Նովան երկրորդ համայնքն է, որտեղ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը մղվելու են ոռոգման համար: Երկու դեպքում էլ ԳԱՏՕ ծրագրի կողմից ստուգվել և պարբերաբար շարունակվում են ստուգվել ձկան կերի որակը և ջրի անվտանգությունը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ոռոգման ջրի ստանդարտներով:
Արարատյան դաշտի մոտ 30 գյուղերում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Ձկնաբուծարանների հետադարձ ջրերի օգտագործումը գյուղատնտեսության համար թույլ կտա համայնքներին լուծել ոռոգման ջրի պակասի խնդիրը և բարելավել համայնքների բնակիչների բարեկեցությունը:
Սույնով տեղեկացնում ենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի ս.թ դեկտեմբերի 7-ի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի հարևանությամբ ոռոգման պոմպակայանի և ջրընդունիչի կառուցման , և դրա համար պահանջվող բոլոր նյութերի ու սարքավորումբների մատակարարման ու մոնտաժի մրցույթը հայտարարվում է չեղյալ ԳԱՏՕ ծրագիրն իրականացնող «ME&A» (Էմ Ի ընդ Էյ) կազմակերպության կողմից: