Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)
Դիտակետերի վերանորոգում և կահավորում
Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգի ազգային ցանցի թիվ 192 և 2063 դիտակետերի վերանորոգման և կահավորման ծրագրի շրջանակում
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում գտնվող ազգային դիտացանցի թիվ 192 չշատրվանող հորատանցքի և Արարատի մարզի Դալար համայնքում գտնվող ազգային դիտացանցի թիվ 2063 շատրվանող հորատանցքի վերանորոգման և կահավորման համար՝ Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգի ազգային ցանցի թիվ 192 և 2063 դիտակետերի վերանորոգման և կահավորման ծրագրի հայեցակարգի շրջանակում:
Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր համաձայն ստորև բերված ՀՆՀ ամբողջական փաստաթղթի՝
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 13-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով: