Կայուն հողագործության դասընթաց ֆերմերների համար

Հուլիսի 10-ին, ԳԱՏՕ ծրագրի կողմից Հայանիստ համայնքի ոռոգման ծրագրի շահառուների համար կազմակերպվեց դասընթաց՝ «Կայուն հողագործությունը Արարատյան դաշտում» թեմայով: Դասընթացի նպատակն էր բարելավել ֆերմերների գիտելիքները մշակաբույսերի աճեցման և ոռոգման մեթոդների, թունաքիմիկատների անվտանգ օգտագործման, բույսերի սննդառության, բույսերը վնասող տարածված վնասատուների և հիվանդությունների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ ներկայացվեցին ոռոգման ժամանակակից ձևերը և Սայաթ-Նովա համայնքում նախընտրելի կուլտուրաները, մասնավորապես՝ բարձրարժեք մշակաբույսերը և դրանց սեզոնային պահանջարկը, որոնց մշակումը կարող է ավելի եկամտաբեր լինել ֆերմերների համար:

Դասընթացն անցկացվեց Դարակերտում գտնվող CARD-ի Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում, որտեղ դասընթացի բուն թեմաներից բացի, CARD-ի մասնագետները ներկայացրեցին ֆերմերներին առաջարկվող իրենց ծառայությունները՝ ժամանակակից գործիքներն ու մեքենաները, վարձակալման (լիզինգ) պայմանները, խորհրդատվական ծառայությունները, սերմերն ու պարարտանյութերը: