ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

DSC_0035Մարտի 2-ին ավարտվեցին ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի կողմից ՀՀ Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների համար անցկացված դասընթացները «Հայաստանի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացում» թեմայով: Եռօրյա այս վերապատրաստման ծրագիրն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ASPIRED ծրագրի, Ագրոբիզնեսի

Well measurements in the Ararat Valley

հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՄՆ ՄԶԳ PEER դրամաշնորհի շրջանակում) և ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի համագործակցության արդյունքում:

 

Դասընթացների նպատակն էր բարելավել ջրային ռեսուրսների կառավարմամբ և մոնիտորինգով զբաղվող ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների գիտելիքներն ու հմտությունները ստորերկրյա ջրային ռեսուրսների մոդելավորման, հորերի գույքագրման նպատակով դաշտային տվյալների արձանագրման և գիտական տվյալների հավաքման ոլորտներում: Դասընթացների ժամանակ ներկայացվեց հորերի գույքագրման կարևորությունը՝ այդ թվում այդ աշխատանքների կազմակերպման ժամանակակից մոտեցումները, չափման և տվյալների հավաքման գործընթացներն ու դրանց համար անհրաժեշտ սարքավորումները: Ինտերակտիվ դասընթացներին զուգահեռ կազմակերպվեցին նաև դաշտային այցելություններ՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի հորերի չափման և դիտարկումների նպատակով: