Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին նշվում է #Ջրիհամաշխարհայինօրը։ Այս տարի Ջրի համաշխարհային օրվա կարգախոսն է «#Արժևորելովջուրը»՝ ընդգծելու ջրի նշանակությունը մարդկանց կյանքի, առողջության, բարեկեցության, տնտեսության և շրջակա միջավայրի համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, ԳԱՏՕ ծրագրի նպատակներից մեկն է բարելավել մեր երկրի ջրային ոլորտի օրենսդրությունը։ ԳԱՏՕ-ն՝ Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով, մշակել և կառավարությանն է ներկայացրել Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանման պահանջները սահմանող իրավական ակտի նախագիծը և ներկայումս աշխատում է Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և կիրարկման մեխանիզմների մշակման վրա։ Ծրագրի կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում է այս երկու կանոնակարգերի նպատակները և դրանց մշակման ուղղությամբ մեր թիմի կատարած աշխատանքը։ Դիտեք մեր տեսանյութը։
- ☀️ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ
- Հայտ ներկայացնելու հրավեր՝ Սարդարապատ գյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման շրջանակում