Աջակցություն կառավարությանը գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման գործում

Փետրվարի 15-ին ԳԱՏՕ ծրագրի գրասենյակում տեղի ունեցավ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման աշխատանքային խնբի անդամների առաջին հանդիպումը։ Մեթոդի մշակման աշխատանքները համակարգվում են ԳԱՏՕ ծրագրի կողմից կառավարությանը տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակներում։ Աշխատանքային խմբում ներառված են ոլորտի նեղ մասնագետներ, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ։

Մեթոդի մշակման նպատակով որպես որպես մոդելային գետավազան ընտրվել է Քասախ գետը։ Գետերի ինքամաքրման կարողության գնահատման մեթոդում հաշվի են առնվելու տվյալ ոլորտում առկա միջազգային փորձը, գետերի հիդրոլոգիական, կենսաբանական, ջրի որակի և մորֆոլոգիական և այլ առանձնահատկությունները։ Նախնական հաշվետվությունը կներկայացվի կառավարությանը 2020 թ․-ին։